Կրեմլը «խաղաղ» է արձագանքել Թրամփի հակառուսական կոշտ հայտարարություններին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը «բավական հանգիստ» է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած կոշտ հռետորաբանությանը։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Պեսկովը նշել է, որ նման նախընտրական հռետորաբանությունը «սովորական» է ամերիկյան քաղաքական դաշտում՝ հատկապես ընտրություններին նախորդող փուլում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թրամփը սպառնացել էր ռմբակոծել Մոսկվան՝ Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում Ուկրաինա, ինչը լայն արձագանք էր ստացել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան