Չինաստանում արտադրողական գների անկումը հասել է երկամյա ռեկորդի
Տնտեսություն
Հունիսին Չինաստանի արտադրողական գների ինդեքսը (PPI) նվազել է 3.6%-ով՝ ամենամեծ անկումը 2023-ի հուլիսից ի վեր։ Տնտեսության վրա ճնշում են գործադրում ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերականգնված սակագնային պատերազմը, այնպես էլ ներքին՝ անշարժ գույքի երկարաձգվող ճգնաժամը։
Չնայած սպառողական գները (CPI) աճել են ընդամենը 0.1%-ով՝ առաջին անգամ վերջին հինգ ամիսներին, սպառողական պահանջարկը շարունակում է թույլ մնալ։ Արտահանման կողմնորոշված արդյունաբերությունները գնային ճնշման տակ են, և գործարարները ակնկալում են նվազող պատվերներ՝ անորոշ գլոբալ պայմանների պատճառով, հայտնում է Reuters-ը։
Փորձագետները կարծում են, որ տնտեսության ակտիվության թուլացումը և սպառման ցածր տեմպերը Չինաստանի Կենտրոնական բանկին կտան տոկոսադրույքների հետագա կրճատման հնարավորություն՝ հնարավոր է արդեն 2025-ի չորրորդ եռամսյակում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան