Պուտինի և Կիմ Չեն Ընի փոխադարձ այցերի պլաններ այս պահին չկան. Կրեմլ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այժմ չեն ծրագրվում ոչ Վլադիմիր Պուտինի այցը ԿԺԴՀ, ոչ էլ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան։ Նրա խոսքով՝ նման այցերի մասին տեղեկատվությունը կհաղորդվի, երբ դրանք իրականում պլանավորվեն։
Միևնույն ժամանակ, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հյուսիսային Կորեա հուլիսի 11-13-ը։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Հս. Կորեա կատարած այցերի ընթացքում երկրի ղեկավարությանը փոխանցում են ուղերձներ նախագահ Պուտինից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը հարգանքի տուրք է մատուցել ուկրաինական հակամարտությունում զոհված հյուսիսկորեացի զինվորներին՝ նշելով ՌԴ-ԿԺԴՀ ռազմական համագործակցության առաջին տարեդարձը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)