Ռուսաստանը չի կատարելու Եվրոպայի Գերագույն դատարանի որոշումը․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսական կողմը չի պլանավորում կատարել Եվրոպայի մարդու իրավունքների գերագույն դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կայացված որոշումը՝ Ուկրաինայի և Նիդեռլանդների կողմից հարուցված գործերով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք պատրաստվում կատարել դրանք, մենք դրանք համարում ենք անվավեր», - ասել է նա։
Հուլիսի 9-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի որոշումը Ռուսաստանի դեմ հարուցված գործերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան