ԱՄՆ-ն և Ռուսաստանը տարաձայնություններ չունեն․ Պեսկով
Աշխարհ
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնություններ չկան։ Երկու կողմերն էլ ցանկանում են արագ և դիվանագիտական ճանապարհով լուծել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տարաձայնություններ չկան։ Կա ցանկություն իսկապես լուծելու խնդիրը քաղաքական և դիվանագիտական միջոցներով և դա անել շատ արագ։ Սակայն էության բարդությունը, խնդրի բարդությունը, ցավոք, թույլ չի տալիս դա անել անմիջապես», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի, կամ առնվազն, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները մեծանում են։
Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է իր հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ։ Մասնավորապես, հուլիսի 8-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «շատ անհեթեթություններ» է լսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)