Կրեմլը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ կլինի
Ռուսաստան
Ռուսաստանը ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա, և որ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը կշարունակվի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որոշակի աշխատանք արդեն կատարվել է, տեղի են ունեցել երկու շատ դժվար փուլեր։ Մենք ակնկալում ենք, որ երրորդը տեղի կունենա, և երկխոսությունը կշարունակվի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև հայտարարել է հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև փոխանակված հուշագրերի քննարկման անհրաժեշտության մասին։
Պեսկովը ընդգծել է, որ սա շատ դժվար գործընթաց է լինելու, որը կտևի ավելի քան մեկ գիշեր և ավելի քան մեկ օր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան