ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցումը Ուկրաինային եղել է պատահական, ոչ՝ քաղաքական քայլ. NYT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային որոշ զինամթերքի մատակարարումների ժամանակավոր դադարեցումը նպատակային որոշում չի եղել։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրի։ Ըստ նրանց, դադարեցումը ոչ մի կապ չի ունեցել Կիևին տրամադրվող օգնության վերանայման կամ ամերիկյան զինապահեստների ստուգման հետ։
Նյութի հեղինակները նշում են, որ դեռևս հստակ չէ՝ Պենտագոնի և Սպիտակ տան որ պաշտոնյաներն են մասնակցել այս որոշման քննարկմանը։
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ այդ քայլը անակնկալ է եղել նախագահ Դոնալդ Թրամփի համար և դժգոհություն է առաջացրել՝ քանի որ ընդունվել է առանց Սպիտակ տան լիարժեք համաձայնեցման։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով