Ռեփեր Ջիգանը վիրավորական արտահայտություններով քննադատել է Ռուսաստանից փախած արտիստներին
Աշխարհ
Ռուս ռեփեր Դենիս Ուստիմենկո-Վեյնշտեյնը, որը հայտնի է որպես Ջիգան, իր «Ջիգանինա» շոուի ընթացքում կոշտ ու վիրավորական ձևով անդրադարձել է այն արտիստներին, որոնք լքել են Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո։
Նրա խոսքով՝ շատ երիտասարդ արտիստներ փախել են Դուբայ և այնտեղից «լայք» են դրել, սակայն ինքը հիշում է նրանց «դավաճանությունը»։ «Հասկացեք, էդ ինչ պտուշառաներ են՝ էստեղից կերան, հետո փախան։ Միլոխինը, Ռահիմը՝ նույնն են։ Էդ պսեր են։ Ես ամեն ինչի սքրին ունեմ», — ասել է Ջիգանը։
Հայտարարությունից հետո նա սկսել է «Ռոսսիա» վանկարկել, ինչին արձագանքել են շոուի հանդիսատեսը և մյուս մասնակիցները ծափերով։
Ավելի վաղ Ջիգանը նաև սկանդալային հայտարարությամբ պատմել էր իր առաջին սեռական փորձի մասին՝ նշելով, որ դա տեղի է ունեցել գնչու կնոջ հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)