Բաքուն դեռ չի հայտնել ռուսների դեմ միջոցառումների ստուգման արդյունքների մասին․ Մոսկալկովա
Ռուսաստան
Բաքուն չի հայտնել ձերբակալված ռուսաստանցիների դեմ ձեռնարկված միջոցների համարժեքության ստուգման արդյունքները։ Հայտարարել է մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայից արագ պատասխան է ստացվել՝ նա ստացել է ստուգում անցկացնելու և ձերբակալված ռուսաստանցիներին օգնություն ցույց տալու իմ միջնորդությունը», - ասել է նա։ «Բայց ստուգման արդյունքների մասին դեռ ինֆորմացիա չկա», - հավելել է Մոսկալկովան:
«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները ունենան փաստաբաններ՝ նրանց, ում իրենք են ընտրել։ Որպեսզի հյուպատոսական օգնությունը նրանց տրամադրվի ամբողջ ծավալով։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի իմ գործընկերը հնարավորություն կունենա հասկանալ այդ հարցերը», - նշել է Ռուսաստանի օմբուդսմենը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան