ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան 

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա Անդրեասյան

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Հուլիսի 9-12-ը հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ երիտասարդ մասնագետներ: Կոնգրեսի գլխավոր նպատակներից է խթանել միջազգային հայագիտության շարունակականությունը, ակտիվացնել մասնագիտական փոխանակումների և շարժունակության ծրագրերը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ/AIEA) նախագահ Վալենտինա Կալցոլարին:

Ձևավորվում է բովանդակային քննարկումների հարթակ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հայագիտական միջազգային երկրորդ կոնգրեսի մասնակիցներին, ընդգծել է՝ նախորդ տարի առաջին անգամ անցկացված կոնգրեսի հաջողությունն ու արդյունավետությունը ապահովել են ծրագրի շարունակականությունը:

«Ձևավորվում է մի շատ կարևոր հարթակ բովանդակային քննարկումների, խոսակցությունների, վերլուծությունների համար՝ նպաստելով հայագիտության հետագա զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել նախորդ տարվա բովանդակային առաջարկությունների և դիտարկումների համար:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նախորդ տարվա կոնգրեսի միջոցառումները հագեցած և բովանդակալից էին, որոնք նաև սկիզբ են դրել կարևոր համագործակցությունների։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը կնպաստի հայագիտության զարգացմանը

Անդրադառնալով հայագիտության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Ազգային ժողովի կողմից օրերս առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ այս ոլորտներում պետական քաղաքականության առաջնահերթությունների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև հայագիտությունը:

«Հայագիտության զարգացումը մեզ համար, իսկապես, ռազմավարական ուղղություն է, որը պետք է առաջ տանել իբրև առանձին գիտակարգի զարգացում: Ունենալով համապատասխան հնարավորություններ, վստահ եմ, հայագիտությունը միջազգային մրցունակության առումով կարող է իր արժանի տեղը զբաղեցնել հումանիտար և հասարակագիտական ամենատարբեր ուսումնասիրություններում։ Արդեն իսկ ունենք գիտական մտքի ակտիվ շարժ, որը տեսանելի է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպվող տարբեր մրցույթներում՝ մեծացող ակտիվությամբ ներկայացվող թեմաների շրջանակում»։

12 երկրում 15 հայագիտական կենտրոն է գործում

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այս տարի հաստատված հեռավար լաբորատորիաների ծրագրում հայագիտական ուղղվածության մի շարք հետաքրքիր գաղափարներ և ծրագրեր կան, որոնցից մեկն էլ իրականացվելու է Մատենադարանի կողմից՝ արտերկրի գիտնականների հետ համագործակցությամբ։

«Հայագիտությունը մշտապես նորացող և զարգացող ուղղություն է. առանձնահատուկ կարևորում ենք նաև երիտասարդների ներգրավումն այս ուղղության մեջ: Կառավարությունը վարում է առանձին քաղաքականություն նաև արտերկրի համալսարաններում հայագիտական կենտրոնների ձևավորման և դրանց շարունակական պահպանման ուղղությամբ. 12 երկրում 15 կենտրոն ունենք: Այս կենտրոնների նպատակը երիտասարդների ներգրավումն ինստիտուցիոնալ և շարունակական դարձնելն է՝ այդպիսով նպաստելով նաև հայագիտության միջազգային ցանցի ձևավորմանը: Ներկաներից շատերն իրենց շատ կարևոր ներդրումն ու ջանքն են ունեցել այս կարևոր աշխատանքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:

Ըստ նախարարի՝ հայագիտության նպատակներից է նաև Հայաստանի ճանաչողության բարձրացումը, որին էլ միտված է կոնգրեսի կազմակերպումը. «Վստահ եմ՝ հայագիտության երկրորդ կոնգրեսը որակական նոր շեմ է սահմանելու համատեղ աշխատանքում»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայագիտական ոլորտն ապահովում է միջազգային դիտանկյուն

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս ողջունել է ներկաներին և անդրադարձել կոնգրեսի պետական ֆինանսավորման կարևորությանը. «Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է գիտության ոլորտում պետական ներդրումների ավելացման անշեղ քաղաքականություն, որի գլխավոր նախապայմաններից է գիտական գործունեության առավելագույն արդյունավետության երաշխավորումը: Այս համատեքստում նմանօրինակ կոնգրեսների կարևորությունն անգնահատելի է, քանի որ հայագիտական ոլորտը ապահովում է միջազգային դիտանկյուն՝ հայագիտությունը դիտարկելով միջազգային չափողականության մեջ»։

Սարգիս Հայոցյանը կարևորել է նաև հայագիտական արդյունքի և հասարակական հաղորդակցման ամուր կապը, քանի որ դրա բացակայության պարագայում հանրային դաշտը լցվում է հակագիտական մի շարք թեզերով։

Թվային գործիքների կիրառումը կարևոր է

«Կարևոր է նաև ժամանակակից տեխնոլոգիաների խորացված կիրառությունը հայագիտության և, առհասարակ, հումանիտար և հասարակագիտական ոլորտներում, քանի որ այս ժամանակներում, երբ թվայնացումը և թվային գործիքները սրընթաց զարգանում են, դրանց պոտենցիալը չօգտագործելը կաշխատի՝ միայն ի վնաս ոլորտի: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր, որոնց միջոցով փորձում ենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծել»,- եզրափակել է նա:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և արտասահմանյան բոլոր գործընկերներին համատեղ ջանքերի և կոնգրեսի շարունակականությունն իրենց ջանքերով և ներկայությամբ ապահովելու համար:

Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին ևս կարևորել է կոնգրեսի անցկացումը հայագիտության մարտահրավերներն ու հեռանկարները քննարկելու, այս ուղղությունը կենսունակ պահելու համատեքստում:

Քառօրյա գիտագործնական աշխատանքների ընթացքում աշխարհի հեղինակավոր համալսարանների և հետազոտական կենտրոնների մասնակիցները քննարկելու են միջազգային հայագիտության արդի խնդիրները, զարգացման ռազմավարության ուղենիշները, ինչպես նաև համագործակցության խթանման և միասնական հարթակի ձևավորման հարցերը:

Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

  • հուլիսի 9-ին՝ ժամը 19։00-ին, «Մեկ տարվա հավերժությունը-Բ․ Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցահանդեսի բացում.
  • հուլիսի 11-ին՝ ժամը 16։45-ին, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի «Մատենադարանի տիեզերաբանական և աշխարհագրական թաքուն գանձերը» գրքի շնորհանդես.
  • հուլիսի 12-ին՝ ժամը 12-ին, կոնգրեսի վերջին նիստը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, որին կհաջորդի Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը
Ամենադիտված