Ռուբիոն կոչ է անում վերականգնել ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունները
Աշխարհ
Եվրոպական երկրների զենքի զինանոցները սպառվել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ֆոնին, ինչը պահանջում է ՆԱՏՕ-ի պաշտպանական ներուժի լայնածավալ վերականգնում, USA Today կայքոի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Եվրոպան սպառել է իր համեստ զենքի պաշարները՝ տրամադրելով Ուկրաինային՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար, վերջ դնելով դաշնակիցների կողմից տասնամյակներ տևած պաշտպանության անտեսմանը», - ասաց նա։
Ռուբիոյի խոսքով՝ դաշինքը ստիպված կլինի համալրել հիմնական բաղադրիչները։
«ՆԱՏՕ-ն պետք է վերականգնի վաղուց մոռացված կարողությունները, այդ թվում՝ ռազմավարական տեղափոխման, ՀՕՊ համակարգերի, հրետանու և հրամանատարական ու վերահսկողական կարողությունների», - ասել է պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)