X սոցիալական ցանցի գործադիր տնօրենը հրաժարական է տվել
Աշխարհ
X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն հրաժարական է տվել։ Նա շնորհակալություն է հայտնել ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին ընկերության վերակազմակերպումը իրեն վստահելու համար։ Յակարինոն այս մասին հայտարարել է հուլիսի 9-ին X սոցիալական ցանցի իր էջում։
«Երկու անհավանական տարիներից հետո ես որոշեցի հրաժարվել X-ի գործադիր տնօրենի պաշտոնից», - ասվում է հայտարարության մեջ։
Նա նշել է, որ իր աշխատանքը սկսվել է օգտատերերի անվտանգությանը առաջնահերթություն տալով և գովազդատուների վստահությունը վերականգնելով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին