Պուտինն աշխատանքից ազատել է փոխարտգործնախարար Բոգդանովին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովին ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Միխայիլ Լեոնիդովիչ Բոգդանովին ազատել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Այս հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից», - ասվում է փաստաթղթում։
Մեկ այլ հրամանագրով, Պուտինը Բոգդանովին ազատել է նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։
Դիվանագետը 2014 թվականի հոկտեմբերից զբաղեցնում էր նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը, իսկ 2011 թվականի հունիսից՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին