Լեհաստանը ձեռք է բերել ռադարներ՝ Ռուսաստանի հետ սահմանը վերահսկելու համար
Աշխարհ
Լեհաստանը ձեռք է բերել 18 բազմաֆունկցիոնալ մակերևութային հսկողության ռադար, որոնք հիմնված են իսրայելական ELM-2238/X STAR X ռադարի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ռադարները կօգտագործվեն Բալթյան ծովափի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանի մոնիթորինգի համար: Համակարգը կգործի նաև «Արևելյան վահան» տարածքում՝ Լեհաստանի արևելյան սահմանի պաշտպանական կառույցների մոտ:
Պայմանագրի արժեքը կազմում է 430 միլիոն լեհական զլոտի կամ 118.5 միլիոն դոլար: Մատակարարումները կիրականացվեն 2027-ից 2030 թվականներին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)