Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը շուտով կկնքվի․ Թրամփ
Աշխարհ
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ձեզ կասեմ, որ մենք շատ մոտ ենք Գազայի հարցում համաձայնագրի կնքմանը։ Մենք ցանկանում ենք հրադադար, խաղաղություն և պատանդների վերադարձ, և ես կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան», - ասել է նա՝ Սպիտակ տանը Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Եթե գաղտնիությունը մեզ օգնում է հասնել մեր նպատակին, ապա թող այն գաղտնի մնա։ Մենք ուզում ենք հրադադար։ Մենք ուզում ենք խաղաղություն։ Մենք ուզում ենք պատանդներին վերադարձնել, և կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան», - ասել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ մեծ հավանականություն կա, որ համաձայնագիր կկնքվի այս կամ հաջորդ շաբաթ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)