«Հայկական ժամանակ». ՀՀԿ–ԲՀԿ մրցավազք
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև մրցակցություն է սկսվել, թե ով կհաջողացնի գնել Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի այն հատվածը, որը վրաց սեփականատերը ցանկանում է վաճառել թուրքերին:
Կոալիցիոն գործընկերները հաշվարկել են, որ Թումանյանի բնակարանի ազատագրումը օտարերկրյա սեփականատիրոջ ճիրաններից և դրա վերահայկականացումը նախընտրական լավ PR ակցիա կլինի, և ըստ լուրերի՝ այս օրերին վրացի սեփականատիրոջ հետ բանակցությունների մեջ են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Թումանյանի տունը երեք տարի առաջ Թբիլիսիի իշխանությունները պարտքի դիմաց հանձնեցին մասնավոր անձի, և այն ժամանակ կոալիցիայի ներկայացուցիչները մատը մատին չտվեցին հարցը լուծելու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ