Զելենսկին Ռուսաստանին «կոշտ պատասխան» է խոստացել Կիևին զանգվածային հարվածից հետո
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևին Ռուսաստանի զինված ուժերի զանգվածային հարվածից հետո հայտարարել է, որ նման հարձակումներին «պետք է կոշտ արձագանքել», և հենց դա էլ կանի Կիևը։ Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսել է «մասշտաբային համակցված հարված, որը տևել է գրեթե տասը ժամ», և հիմնական թիրախը Կիևն է եղել։ Նա կոչ է արել հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ կիրառել և խնդրել է դաշնակիցներին ներդրումներ կատարել Ուկրաինայի համար զենքի արտադրության մեջ։
«Այսօր ես գործընկերների հետ կխոսեմ, մասնավորապես՝ «կամավորների կոալիցիայի» շրջանում, անօդաչու թռչող սարքերի արտադրության և Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման լրացուցիչ ֆինանսավորման մասին։ Խնդիրները բացարձակապես պարզ են։ Նման ռուսական հարվածներին պետք է կոշտ արձագանքել։ Ահա թե ինչպես մենք կպատասխանենք նրանց», - գրել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)