Ալիևը հրաժարվել է ընդունել Պուտինի բանագնացին
Աշխարհ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվից Մոսկվա է վերադարձել ձեռնունայն, գրում է Minval-ը:
Նշվում է, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական բանագնացի հետ: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի կողմից ի սկզբանե առաջ քաշված պայմաններն անցած տարվա դեկտեմբերին AZAL ուղևորատար ինքնաթիռի ոչնչացման փաստի ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի կողմից այդպես էլ չընդունվեցին:
Կուրենկովի՝ Բաքվում գտնվելու պահին տեղի դատարանը մերժել է ռուս լրագրողների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Աղբյուրը վստահեցրել է՝ Կուրենկովը ենթադրում էր ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ալիևի հետ, սակայն ռուսական կողմին հասկացրել են՝ ոչ պաշտոնական երկխոսություն չի լինի, ուստի վերջինս ստիպված է եղել կրճատել Ադրբեջան իր այցի ժամկետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)