Ուկրաինայում խաղաղության ճանապարհը ուժի միջոցով կկառուցվի․ Գերմանիայի կանցլեր Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է՝ Ուկրաինայում արդար խաղաղության ճանապարհը անցնում է ուժի, այլ ոչ թե թուլության կամ կապիտուլյացիայի միջով։ Նրա խոսքերը ՆԱՏՕ-ին Գերմանիայի անդամակցության 70-ամյակի կապակցությամբ ելույթից մեջբերել է N-tv հեռուստաալիքը։
«Առաջիկա տարիներին Բեռլինը կանի ամեն ինչ, որպեսզի Բունդեսվերը դառնա Եվրամիության ամենաուժեղ ավանդական բանակը, ինչպես վայել է մեր չափերի և տնտեսական հզորության երկրին, և ինչպես մեր դաշնակիցները արդարացիորեն ակնկալում են մեզանից»,-վստահեցրել է Մերցը։
«Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային աջակցության հարցին»,-ընդգծել է կանցլերը։
«Արդար խաղաղության ճանապարհը անցնում է ուժի միջով, այլ ոչ թե թուլության կամ նույնիսկ ագրեսիայի դեմ կապիտուլյացիայի միջով», - ասել է Մերցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)