Պուտինը սգո ծաղկեպսակ է ուղարկել Ռոման Ստարովոյտի հրաժեշտի արարողությանը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սգո ծաղկեպսակ է ուղարկել նախկին տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի հրաժեշտի արարողությանը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ծաղկեպսակը զարդարված է վարդերով և տեղադրվել է սրահում՝ արարողության ժամանակ։
Սոցցանցերում արդեն տարածվել է նաև Ստարովոյտի բաց դագաղի լուսանկարը։ Հրաժեշտի արարողությունը կայացել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ պետական մակարդակով։
Մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը և Մարատ Խուսնուլինը, արդյունաբերության նախարար Անտոն Ալիխանովը, գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը, նոր տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը և այլք։ Այցելել է նաև Ստարովոյտի նախկին կինը՝ դուստրերի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան