Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 16-ամյա քաղաքացի
Համաշխարհային Մամուլ
Ստամբուլում 16-ամյա քաղաքացին ձերբակալվել և մեղադրվում է «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու» և «Բացահայտորեն ատելություն և թշնամանք հրահրելու» հոդվածների հատկանիշներով, հաղորդում է Ermenihaber.am–ը։
Նշվում է, որ քաղաքացին ձերբակալվել է սոցանցերում նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար։
Անչափահաս քաղաքացու փաստաբանները պահանջել են ազատ արձակել նրան այն հիմքով, որ կալանքը լինի խիստ միջոց, կամ հակառակ դեպքում կիրառել դատական վերահսկողություն։
Նշենք, որ այս պահի դրությամբ թուրքական լրատվամիջոցներում դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե մեղադրվող անձը կոնկրետ ինչպիսի գրառումներ է արել սոցցանցերում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)