ՌԴ ԱԳՆ-ն սպառնում է ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել և ուժեղացնել ճնշումը ԱՄՆ-ի վրա՝ պահանջելով վերադարձնել ռուսական դիվանագիտական սեփականությունը, որը գտնվում է Միացյալ Նահանգների տարածքում։
Ռյաբկովն ընդգծել է, որ Վաշինգտոնի արձագանքը բացակայում է, և ստեղծված իրավիճակը՝ կապված ռուսական դիվանագիտական գույքի բռնագրավման հետ, «բացարձակ անընդունելի» է։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ստամբուլում կայացած փորձագիտական խորհրդակցությունների ընթացքում պայմանավորվել էին մշակել «ճանապարհային քարտեզ»՝ կապված դիվանագիտական գույքի վերադարձի գործընթացի հետ։ Ռուսաստանը պահանջում է անմիջապես մուտք ունենալ այդ օբյեկտներ՝ ստուգումների և վնասի գնահատման նպատակով, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)