Չեխիան հաստատել է ուկրաինացի օդաչուների համար նախատեսված ուսումնական ծրագիրը
Աշխարհ
Չեխիայի կառավարությունը, Պաշտպանության նախարարության առաջարկով, հաստատել է ուկրաինացի օդաչուների համար հանրապետությունում ուսումնական ծրագիր, որը նախատեսում է օդաչուների 150 ժամյա թռիչքային ուսուցում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պարբերականը նշում է, որ գերատեսչությունը ծրագիրն իրականացնում է LOM Praha պետական ձեռնարկության միջոցով: Ակնկալվում է, որ 2025 թվականին մինչև ութ ուկրաինացի օդաչու ուսուցում կանցնի:
«Նրանք կուսուցանվեն F-16 ինքնաթիռներ վարելու համար, որոնք չեն գտնվում Չեխիայի ռազմաօդային ուժերի ծառայության մեջ, սակայն ուկրաինական կողմը հետաքրքրություն է հայտնել չեխական արտադրության L-39 սիմուլյատորների և ենթաձայնային ինքնաթիռների վրա ուսուցման նկատմամբ»,-նշել է հանրապետության Պաշտպանության նախարարությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)