Ուկրաինան մեկ շաբաթ է՝ չի կարողանում բանակցել ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ․ Politico
Համաշխարհային Մամուլ
Պաշտոնական Կիևը մեկ շաբաթ է՝ անհաջող փորձում է համակարգել պաշտպանության նախարարների միջև Վաշինգտոնի հետ հեռախոսազրույցը, գրում է Politico-ն։
Պարբերականի համաձայն՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի գրասենյակը դեռևս չի տվել իր համաձայնությունը։
Ինչպես գրում է Politico-ն, Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտահոգված են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հռետորաբանության վերջին փոփոխություններով։ Հոդվածում ասվում է, որ եվրոպացի առաջնորդները չեն հասկանում, թե ով է ներկայումս ղեկավարում Պենտագոնը, քանի որ Թրամփի արտաքին քաղաքականության կուրսը փոխվում է նրա քմահաճույքով։ Արդյունքում՝ Եվրոպան պատրաստվում է տարբեր սցենարների, ինչը դժվարացնում է Ուկրաինայի համար որևէ հետևողական ռազմավարության մշակումը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)