ՌԴ «Գերան» դրոնները դարձել են ավելի անխոցելի ու հարվածել Կիևի ռազմարդյունաբերությանը
Ռուսաստան
Ռուսական նոր սերնդի «Գերան-2» և «Գերան-3» անօդաչուները հագեցած են ռեակտիվ շարժիչով և բարելավված տեխնոլոգիաներով, որոնք նվազեցնում են ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքարի) համակարգերի ազդեցությունը։ Այս մասին հայտնել է զինվորական փորձագետ, առաջին աստիճանի կապիտան Վասիլի Դանդիկինը։
Հուլիսի 10-ի գիշերը ՌԴ իրականացրել է զանգվածային կոմբինացված հարձակում Ուկրաինայի վրա՝ օգտագործելով շուրջ 400 հարվածային դրոն, որոնցից կեսից ավելին եղել են «Գերան» տիպի։ Դանդիկինը նշել է, որ նոր մոդելները կարողանում են թռչել մեծ բարձրություններով, տեղափոխում են ավելի ծանր ռումբեր և դարձել են ավելի դժվար որսալի Ուկրաինայի հակաօդային համակարգերի համար։
Նշվում է նաև, որ Կիևում հարվածներ են հասցվել ռազմարդյունաբերական օբյեկտների, մասնավորապես՝ «Արտյոմ» գործարանի, «Կուզնյա նա Ռիբալսկոմ» արտադրամասի, ինչպես նաև «Մերիդիան» և «Անալիտպրիբոր» ընկերությունների արտադրական տարածքների վրա, որոնք ներգրավված են Ուկրաինայի ռազմական մատակարարման շղթայում, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան