ՌԴ ԱԳՆ-ն արձագանքում է ԱՄՆ 500% մաքսատուրքերին՝ դրանք անվանելով ոչ էական
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես կիրառի 500% մաքսատուրքեր Մոսկվայի առևտրային գործընկերների նկատմամբ, դա արմատապես չի փոխի իրավիճակը։
Ռյաբկովը նշել է, որ նման սահմանափակումները կպահանջեն հավելյալ վերլուծություն, սակայն Ռուսաստանը՝ արդեն անցած 30,000-ից ավելի պատժամիջոցների պայմաններում, շարունակելու է շարժվել ինքնուրույն ճանապարհով։ Նա նաև քննադատել է որոշ ամերիկացի սենատորների՝ նշելով, որ նրանք վնասում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմքերը և՝ վերջնարդյունքում՝ հենց իրենց պետությանը։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել էր՝ ԱՄՆ-ը նախատեսում է սահմանել 500%-անոց մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ և չեն օգնում Ուկրաինային։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությանը աջակցություն է հայտնել նաև նախագահ Թրամփը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)