Եվրոպան ստեղծում է $10 միլիարդանոց հիմնադրամ՝ Ուկրաինայի վերակառուցման համար
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ռոմում անցկացվող Ուկրաինայի աջակցման դոնորների համաժողովում հայտարարել է նոր վերակառուցման հիմնադրամի ստեղծման մասին՝ 10 միլիարդ դոլար ծավալով։ Նախաձեռնությանը միացել են Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան և Եվրոպական ներդրումային բանկը։
Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ դրամաշնորհներն ու վարկային երաշխիքները հնարավորություն կտան ներգրավել խոշոր մասնավոր ներդրումներ Ուկրաինայում։ Նա կոչ է արել եվրոպական բիզնեսին սկսել ներդրումներ արդեն այսօր՝ չսպասելով պատերազմի ավարտին, հայտնում է Лента.ру-ն։
Այս նախաձեռնությունը լրացնում է ԵՄ-ի ավելի մեծ ծրագրերը․ ըստ լուրերի՝ 2028-ից կստեղծվի 100 միլիարդ եվրոյի հատուկ ֆոնդ՝ ընդգրկված միության յոթնամյա բյուջեում։ Բացի այդ, ԵՄ-ն պատրաստվում է ծածկել Ուկրաինայի 2026 թ․ բյուջեի $19 միլիարդանոց դեֆիցիտը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)