Բրիտանիան չի բացառում զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարի դեպքում
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի խոսքով՝ Լոնդոնը չի հրաժարվել զորքեր ուղարկելու գաղափարից Ուկրաինա, եթե հասվի կայուն հրադադարի։ Times Radio-ին տված հարցազրույցում նա նշել է, որ վարչապետ Կիր Ստարմերն արդեն հստակ հայտարարել է այդ պատրաստակամության մասին։
«Եթե սահմանվի հրադադարի ռեժիմ, վարչապետը պատրաստ է ուղարկել բրիտանական ուժեր՝ այն պահպանելու նպատակով», – ասել է նախարարը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խաղաղության հասնելը դեռ հեռու է՝ նույնիսկ ավելի, քան Արևմուտքն էր սպասում։
Ավելի վաղ Ստարմերը նշել էր, որ Բրիտանիան միայն այն դեպքում կդիտարկի նման քայլը, եթե ունենա ամերիկյան աջակցություն։ Ներկայումս Լոնդոնն ու Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են պաշտպանության, անվտանգության և հետախուզական տվյալների փոխանակման ուղղություններով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)