Ռուբիոն հայտնել է՝ Թրամփը հիասթափված է Ռուսաստանի կոշտ դիրքորոշումից Ուկրաինայի հարցում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Ռուսաստանի «ճկունության բացակայությունից»՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Նախագահը հստակ ասել է՝ նա հիասթափված է և վրդովված, որ ռուսական կողմը չի ցուցաբերում ավելի ճկուն մոտեցում՝ հակամարտության ավարտի հարցում», — նշել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է մասնակցել կարգավորման գործընթացին և փորձում է բացել նոր հնարավորություններ իրավիճակի փոփոխման համար։ Ավելի վաղ Ռուբիոն Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նշելով, որ զրույցն «անկեղծ և կարևոր» էր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)