«Չորրորդ ինքնիշխանություն». Վովայի վրեժը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ դատարանը բավարարել է խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 48-ամյա Աշոտ Ավետիսյանի՝ «Բանգլադեշցի Համոյի» կալանավորման միջնորդությունը: Նկատենք, որ Համոյին է պատկանում Բանգլադեշ թաղամասում գտնվող «Նեպտուն» մարզահամալիրը. վերջինիս անունը նաեւ կապվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Աշոտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանության ծանր մասը:
«ՉԻ» տեղեկություններով՝ «Բանգլադեշցի Համոյի» հետ տեւական ժամանակ է բավականին լարված հարաբերությունների մեջ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Համառորեն խոսակցություններ են տարածվում, համաձայն որոնց՝ Վլադիմիր Գասպարյանը այս ձերբակալությամբ պարզապես վրեժխնդիր է լինում «Բանգլադեշցի Համոյից»՝ նրանից հին հարցերի առիթով ցուցադրելով, որ վերջին խոսքն իրենն է: Կյանքն արագ է փոխվում. Գասպարյանն այն ժամանակ «տակ է մնացել», հիմա կոմպլեքսներն է հաղթահարում: Ի դեպ՝ որեւէ մեկը չգիտի, թե որտեղ է վաղը հայտնվելու Վլադիմիր Գասպարյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ