Գերմանիան պատրաստ է գնել Patriot ՀՕՊ համակարգեր ԱՄՆ-ից՝ Ուկրաինային փոխանցելու համար
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է գնել հավելյալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ԱՄՆ-ից՝ դրանք Ուկրաինային տրամադրելու նպատակով։ Նրա խոսքով՝ խնդրի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում Գերմանիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև։
«Մենք պատրաստ ենք ձեռք բերել լրացուցիչ Patriot համակարգեր ԱՄՆ-ից՝ Ուկրաինային փոխանցելու համար», — ասել է Մերցը՝ հավելելով, որ անցյալ շաբաթ անձամբ դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին համապատասխան պահանջով, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Վաշինգտոնը փորձում է համոզել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այդ թվում՝ Գերմանիային և Իսպանիային, փոխանցել իրենց ունեցած Patriot համակարգերից մի մասը Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)