Ռուբիոն առաջին այցն է կատարում Ասիա՝ Թրամփի մաքսային ճնշումների ֆոնին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ այցելել է Ասիա՝ մասնակցելով Կուալա Լումպուրում անցկացվող ԱՍԵԱՆ-ի հանդիպմանը։ Ռուբիոն փորձել է հավաստիացնել, որ Վաշինգտոնը տարածաշրջանը դիտարկում է որպես արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն՝ չնայած նախագահ Թրամփի միակողմանի մաքսային քաղաքականությանը։
Թրամփը հայտարարել է բարձր մաքսատուրքերի կիրառման մասին 7 ԱՍԵԱՆ երկրների, ինչպես նաև Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ՝ այդ թվում՝ 25% Մալայզիայի, 32% Ինդոնեզիայի, 36% Թաիլանդի ու Կամբոջայի, 40% Լաոսի և Մյանմայի համար։ Սա լուրջ մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնի դաշնակիցների մոտ, փոխանցում է Reuters-ը։
Ռուբիոն հանդիպել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաև Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ՝ որտեղ, վերջինիս խոսքով, մաքսային հարցերը եղել են առաջին քննարկվող թեման։ Մալայզիայի ԱԳ նախարարն ասել է, որ Ասիան հայտնվել է «կատարյալ փոթորկի» մեջ՝ համաշխարհային միակողմանիության աճի պայմաններում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)