Անբարոյական է այդքան գումար վճարել. Միլոնով
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը խստորեն քննադատել է այն ռուսաստանցիներին, ովքեր Կազանում Լեոնիդ Ագուտինի համերգի համար գնել են մինչև 500 հազար ռուբլի արժողությամբ տոմսեր։
«Անբարոյական է այդքան գումար վճարել՝ պարզապես մի փոքր ավելի հարմար նստելու համար», — հայտարարել է Միլոնովը NEWS.ru-ին։
Նա առաջարկել է նման ֆինանսական հնարավորություններ ունեցող անձանց փոխարեն նվիրատվություններ անել ռազմաճակատին՝ ընդգծելով, որ դա «ավելի արդար կլիներ»։ Սակայն, պատգամավորի կարծիքով, նման գնումների համար պատժամիջոցներ սահմանելը ճիշտ մոտեցում չէ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ