Փարիզի դատարանը արդարացրել է լրագրողին, ով հայտարարել էր, որ Մակրոնի կինը փոխել է սեռը
Աշխարհ
Անկախ ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը նախկինում դատապարտվել էր զրպարտության համար՝ պնդելով որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, իրականում տղամարդ է, արդարացվել է։ Այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։
«Նատաշա Ռեյի հաղթանակը Բրիջիտի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ. վերաքննիչ դատարանը արդարացրեց Նատաշա Ռեյին», - գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
Միաժամանակ Դանգլեանը պարզաբանել է, որ լրագրողը մտադիր է դատական հայց ներկայացնել Բրիժիտ Մակրոն-Տրոնիեի և նրա եղբոր՝ Ժան-Միշել Տրոնիեի դեմ՝ խարդախորեն սխալ տեղեկատվություն տրամադրելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)