Բաքվում ադրբեջանցիներ են ձերբակալվել՝ «Վագներ»-ին անդամակցելու գործով
Աշխարհ
Ադրբեջանում չորս ամսով կալանավորել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Ռամիլ Ալիևը և Իսմայիլ Հասանովը՝ «Վագներ» խմբավորման կազմում ռազմական գործողություններին մասնակցելու կասկածանքով, հայտնել է Սաբայիլի շրջանային դատարանը։
«Բաքվի Սաբայլի շրջանային դատարանը 4 ամսվա խափանման միջոց է ընտրել Ադրբեջանի քաղաքացիներ Ալիև Ռամիլ Ռամիզ օղլուի (ծնված 1991 թվականին) և Հասանով Իսմայիլ Բուլուդխան օղլուի (ծնված 1974 թվականին) նկատմամբ՝ Հանրապետության պետական անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ տվյալ անձինք «կատարել են տարբեր հանցավոր գործողություններ» Ադրբեջանում և դրանից դուրս: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրանք, «անձնապես ընտրվել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (PMC) ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից՝ պատժից ազատվելու և դրամական փոխհատուցման դիմաց տարբեր մարտական գործողությունների համար հավաքագրվելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)