ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփ-Պուտին հանդիպման հնարավորության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ, հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ոչ, հանդիպում նախատեսված չէ։ Մենք մտադիր ենք հնարավորության դեպքում շարունակել Ռուսաստանի հետ շփումները։ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պետք է շարունակեն պահպանել հարաբերությունները», - լրագրողներին ասել է Ռուբիոն՝ Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը «տեսնում է հնարավորություններ» Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար , ուստի «ցանկանում է մասնակցել» այդ գործընթացին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)