ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ ամերիկյան կողմը հիասթափված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունից: Միևնույն ժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել շփումները Մոսկվայի և Կիևի հետ:
«Մենք շարունակում ենք ներգրավված լինել գործընթացում, մենք փոխանակեցինք որոշ գաղափարներ և մեկնաբանություններ, որոնք ես կուղարկեմ Վաշինգտոն: Դա անկեղծ զրույց էր, կարևոր էր, որ այն տեղի ունեցավ: Մենք անդրադարձանք այլ թեմաների, որոնք կապված չէին Ուկրաինայի հետ», -լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)