Երկու տղամարդ զոհվել է՝ փորձելով փրկել ջրում խեղդվող հաշմանդամ երեխային
Աշխարհ
Ճապոնիայի Տոկուսիմա նահանգի Կամիկացու բնակավայրում ողբերգական դեպք է գրանցվել՝ երկու տղամարդ զոհվել է, երբ փորձել է փրկել հաշմանդամություն ունեցող դեռահասին, ով սկսել էր խեղդվել գետում։ Տեղեկությունը փոխանցում է Japan Today-ը։
Հուլիսի 5-ին երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպությունը միջոցառում էր կազմակերպել Կացուուրա գետի ափին։ Մոտ ժամը 14:00-ի սահմաններում կազմակերպության 42-ամյա աշխատակիցը և 18-ամյա կամավոր շրջանավարտը նկատել են, որ դեռահասը հայտնվել է վտանգի մեջ։
Նրանք անմիջապես նետվել են ջուրը, սակայն հոսանքի ուժգնության հետևանքով ինքնուրույն չեն կարողացել դուրս գալ։ Երկուսն էլ խեղդվել են, մինչ դեռահասին հաջողվել է փրկել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)