Բացահայտվել է «մրջյունի գլխով» երեխայի գանգի առեղծվածը
Աշխարհ
Արգենտինայում շինարարության ժամանակ հայտնաբերված մանկական գանգի տարօրինակ ձևը, որը հիշեցրել է մրջյունի գլուխ, բացատրվել է հնագիտական ուսումնասիրությամբ։ Գանգը պատկանել է 3–4 տարեկան երեխայի, որի ամբողջ կմախքը գտնվել է հողում՝ էմբրիոնային դիրքով, և մոտակայքում հայտնաբերվել են նաև կավե սպասքի մասեր։
Փորձագետները պարզել են, որ այս հուղարկավորությունը տեղի է ունեցել մոտավորապես 1100-1300 թվականներին։ Գանգի արտասովոր, կողքերից ձգված ձևը կապվում է հին մշակութային սովորույթի հետ, որը տարածված էր Հարավային Ամերիկայի որոշ ժողովուրդների շրջանում։
Ըստ Արգենտինայի Մշակույթի նախարարության Անթրոպոլոգիայի տնօրեն Կրիստիան Սեբաստիան Մելիանի՝ մարդիկ հատուկ կերպով գանգը ձևափոխում էին՝ երեխայի գլխին դնելով պնդացրած նյութերով լցված գլխարկներ՝ մշակութային կամ սոցիալական նշանակությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ