Ռուսաստանի հետ առայժմ բանակցություններ չեն լինի․ Զելենսկի
Աշխարհ
Ռուսաստանի հետ առայժմ բանակցություններ չեն լինի, քանի որ նախկինում համաձայնեցված փոխանակումները դեռևս չեն ավարտվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։
Հուլիսի 10-ին՝ Կիևի վրա Ռուսաստանի զինված ուժերի զանգվածային հարվածից հետո , Զելենսկին հայտարարեց, որ նման հարձակումներին «պետք է կոշտ արձագանք տրվի», և Կիևը հենց դա էլ կանի։
Նա ասել էր, որ Ռուսաստանը սկսել է «մասշտաբային համակցված հարձակում, որը տևել է գրեթե 10 ժամ», և որ Կիևը գլխավոր թիրախն է։ Նա կոչ արեց հնարավորինս արագ կիրառել նոր պատժամիջոցներ և խնդրեց դաշնակիցներին ներդրումներ կատարել Ուկրաինայի համար զենքի արտադրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ