Թրամփի վարչակազմը անտեսում է միջազգային իրավունքը․ ՄԱԿ-ի զեկուցող
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո՝ Գազայի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից միջազգային իրավունքի անտեսման մասին։ Նա այս մասին ասել է ABC News- ին տված հարցազրույցում ։
Ալբանեզեն նշել է, որ չէր սպասում նման անբարեխղճություն Միացյալ Նահանգներից։
«Այս վարչակազմը անտեսում է թե՛ միջազգային իրավունքը, թե՛ մարդկային կյանքի արժեքը և իր սեփական հայտարարությունները», - ասել է հատուկ զեկուցողը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատժամիջոցներ կիրառեց Ալբանեզեի նկատմամբ։ Նա պնդեց, որ Ալբանեզեն համագործակցել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ ԱՄՆ և Իսրայելի քաղաքացիներին հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու և դատական հետապնդման ենթարկելու համար ՝ առանց ԱՄՆ և Իսրայելի իշխանությունների համաձայնության։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ