ԵՄ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը
Աշխարհ
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանը հայտնել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Անիտա Հիպպերը։
«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը և վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ, եթե կողմերը դիմեն», - ասել է Հիպպերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը։
Նա այս բանակցությունները անվանել է «կարևոր քայլ՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ