Մակրոնը խոսել է Ուկրաինայում ֆրանսիական զորքերի հնարավոր ներկայության մասին
Աշխարհ
Հրադադարից հետո Ուկրաինայում հնարավոր տեղակայման համար ֆրանկո-բրիտանական ռազմական կոնտինգենտը կկազմի մինչև 50 հազար մարդ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք այս համատեղ ուժերի չափը մեծացնում ենք բրիգադից մինչև բանակային կորպուս, որպեսզի այն կարողանա ունենալ մինչև 50,000 զինվոր, որոնք կարող են ներգրավվել խոշոր հակամարտության մեջ։ Այն նաև կկարողանա ներառել այլ եվրոպացի գործընկերների և հասանելի կլինի ՆԱՏՕ-ի համար», - ասել է Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել