Ռուսաստանի լրագրողների միությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցներին
Աշխարհ
Ռուսաստանի ժուռնալիստների միությունը (ՌԺՄ) նամակ է հղել միջազգային կազմակերպություններին, լրագրողական և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որում կոչ է արվում աջակցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների անհապաղ ազատ արձակմանը։
«Ռուսաստանի լրագրողների միության բաց նամակը միջազգային կազմակերպություններին, լրագրողական և մարդու իրավունքների պաշտպանության միավորումներին. Ռուսաստանի լրագրողների միությունը խորը մտահոգություն և վճռական բողոք է հայտնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության լրագրողների ՝ խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի նկատմամբ շարունակվող կամայականությունների կապակցությամբ, որոնք անօրինական կերպով ձերբակալվել են Բաքվում հունիսի 30-ին: Մենք դիմում ենք ձեզ՝ անհապաղ կոչով միջամտելու իրավիճակին և նպաստելու մեր գործընկերների անհապաղ ազատ արձակմանը», - ասվում է Ռուսաստանի լրագրողների միության կայքում հրապարակված նամակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)