Զելենսկին հայտարարել է, որ Ումերովը կարող է դառնալ Ուկրաինայի նոր դեսպանը ԱՄՆ-ում
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանին կարող է փոխարինել երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս պահին այդ պաշտոնըզբաղեցնում է Օքսանա Մարկարովան։
Զելենսկին նշել է, որ Մարկարովայի հետ քննարկել է հրաժարականի հարցը և հավելել, որ կցանկանար, որ նա շարունակի աշխատել Ուկրաինայում։
«ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխությունը տեղի կունենա։ Ինչ վերաբերում է նոր դեսպանին... անկեղծորեն կասեմ, եթե մոտ ապագայում որոշեմ, որ ԱՄՆ-ում Ուկրաինան կներկայացնի Պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովը , այսինքն՝ մեր հիմնական դեսպանը, դա, անշուշտ, կազդի Ուկրաինայի կառավարությունում լուրջ փոփոխությունների վրա», - ասել է Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)