Արևմուտքում գնահատել են Պուտինի արձագանքը Թրամփի հայտարարություններին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն եվրոպական երկրների առաջնորդների, ուշադրություն չի դարձնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումներին։ Այս մասին գրել է լրագրող Սիլվի Կաուֆմանը բրիտանական Financial Times թերթի համար իր հոդվածում։
Կաուֆմանի խոսքով՝ Թրամփի «կոշտ հայրական վարքագիծը» կարող է տպավորել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, բայց Ռուսաստանի Դաշնության ղեկավարը «անտարբեր է նրա հիստերիայի նկատմամբ»։
Լրագրողը կարծիք է հայտնել, որ Պուտինը հավատարիմ է իր անփոփոխ դիրքորոշմանը և գործընկերների հետ բանակցությունների ընթացքում պնդում է վերացնել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները՝ այն դադարեցնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)