Սիրիայի գրոհայինները տանուլ են տվել հյուսիսում օդանավակայանների համար պայքարը
Մերձավոր Արևելք
Սիրիայի ազատ բանակը հինգշաբթի օրը պարտություն է կրել օդանավակայանների համար մղվող մարտերում. հայտնում է Ալ Վատան գործակալությունը:
Ապստամբներին չի հաջողվել հասնել նույնիսկ նվազագույն հաջողության՝ Սիրիայի ազատ բանակի անկում ապրող մարտական ոգին բարձրացնելու համար:
Ինչպես հաղորդում է պարբերականը, կառավարական զորքերը հետ են մղել Հալեպի մատույցների մոտ գտնվող օդանավակայանները գրավելու ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած բոլոր գրոհները:
Միաժամանակ ճնշվել են նաև երկրի հյուսիսային մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի մոտակայքում ապստամբ գրոհայինների ունեցած բոլոր կրակակետերը: Կրակահերթի սպառնալիքը լիկվիդացվել է, մոտ ժամանակներս Հալեպի օդային հաղորդաակցությունը կվերականգնվի. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սիրիայի իշխանությունները նաև հերքել են տարածված լուրերն այն մասին, թե ապստամբները գրավել են Իդլիբ նահանգում գտնվող Տաֆտանազի ռազմաօդային ուժերի բազան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ