ԵՄ-ն կզրկի Իսրայելին առևտրային արտոնություններից․ Politico
Աշխարհ
ԵՄ-ն կարող է մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցնել Իսրայելի հետ առևտրային արտոնությունները՝ Գազայում մարդու իրավունքների խախտումների ֆոնին: Այս մասին հաղորդում է Politico-ն։
Բրյուսելի քննարկած տարբերակների թվում է պայմանագրի գործողության «ամբողջական կասեցումը» կամ ԵՄ-Իսրայել քաղաքական երկխոսության սահմանափակումը: Դրա համար կպահանջվի միության անդամ բոլոր 27 երկրների միաձայն աջակցությունը։
Ընդ որում, ինչպես նշվում է փաստաթղթում, համաձայնագրի «առևտրի կասեցումը» կարող է հաստատվել ԵՄ Խորհրդում ձայների մեծամասնությամբ: Այդ դեպքում Իսրայելը կզրկվի իր ապրանքները եվրոպական շուկա մատակարարելու արտոնություններից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)