Գերմանիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովը «ներկայացում» են անվանել
Աշխարհ
Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովը «ներկայացում» է, իսկ դրա մասնակիցները՝ «զինվորական դերասաններ»։ Այսպիսի բնորոշում է տվել գերմանական Berliner Zeitung պարբերականը Ուկրաինայի վերաբերյալ համաժողովին։
«Մինչ արևմտյան կորպորացիաները փորձում են խլել իրենց բաժինը, աճող թվով քաղաքներում կապույտ և դեղին դրոշի փոխարեն ծածանվում է ռուսական եռագույնը», - ասվում է հոդվածում։
Հուլիսի 10-ին Իտալիայում Ռուսաստանի դեսպանատունը քննադատության ենթարկեց Հռոմում ընթացող Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի կազմակերպիչներին։ Դեսպանատան հայտարարության մեջ ընդգծվում էր, որ ռուսական կողմի կարծիքով՝ համաժողովի իրական նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն ու դրա հետևանքների հաղթահարումն է, այլ Կիևի ռեժիմին երկարաժամկետ ֆինանսավորմամբ ապահովումը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)