Բրազիլիայի նախագահը Թրամփի՝ մաքսատուրքերի մասին նամակն «աբսուրդ» է անվանել
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան TV Record-ին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նամակի բովանդակությունը, որում նա հայտարարել է բրազիլական ապրանքների վրա 50% մաքսատուրքի սահմանման մասին։
«Եթե Թրամփը մեզանից պահանջի 50% մաքսատուրքի վճարում, մենք նույնպես կպնդենք, որ նրանք 50% վճարեն։ Մենք ուսումնասիրում ենք մի քանի պատասխան միջոցներ», - ասել է Բրազիլիայի առաջնորդը։
Լուլա դա Սիլվան կրկին նշել է Բրազիլիայի հետ երկկողմ առևտրի վերաբերյալ Թրամփի կողմից նախկինում ներկայացված տեղեկատվության անճշտությունը։ Սպիտակ տան ղեկավարը մաքսատուրքերի սահմանումը բացատրել է առևտրային դեֆիցիտի առկայությամբ։
Լուլա դա Սիլվան հիշեցրել է, որ միայն 2023 թվականին Բրազիլիան արտահանել է մոտ 40 միլիարդ դոլարի ապրանքներ, մինչդեռ ներմուծումը կազմել է 47 միլիարդ դոլար, ինչի արդյունքում՝ բրազիլական կողմից եղել է 7 միլիարդ դոլարի դեֆիցիտ։ Նախագահը հարցրել է, թե ինչու ԱՄՆ ֆինանսների նախարարությունում ոչ ոք դա չի բացատրել Թրամփին, նախքան ամերիկացի առաջնորդը «գրել է այս անհեթեթ նամակը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)